Գործիքներ · Վերջնահաշվարկ
2026 · ՀՀ աշխատանքային օրենսգիրք
Գործիքներ

Աշխատավարձի վերջնահաշվարկ

Ազատման օրվա ամբողջ պարտքը՝ արձակուրդի հատուցում, արձակման նպաստ, ամսվա աշխատավարձ, հարկեր և ձեռքի գումար։ Միջինը՝ օրենքի 12-ամսյա կարգով։

Հոդվածներ՝ 115, 129, 130, 170, 195, 198 Եկամտահարկ՝ 20% Դրույքաչափերը՝ 2026
1

Ընդհանուր

Ո՞վ, երբ և ինչ հիմքով
Աշխատանքային շաբաթ
Օրենքի 195.3՝ միջին ամսականը բաժանվում է 21-ի կամ 25-ի
Արձակման նպաստ չի վճարվում
2

Միջին աշխատավարձը՝ 12 ամիս

Ազատման ամսվան նախորդող 12 ամիսը (հոդված 195)
Ամիս
Աշխատավարձ
Հավելում
Պարգև
✕
Բացառման պատճառ
Հաշվի առնված՝ 0 ամիս · Հանրագումար՝ 0 ֏
Բացառվում են արձակուրդի, ժամանակավոր անաշխատունակության, պարապուդի և զինվորական պարտականությունների ամիսները, ինչպես նաև ընդունման ամիսը։ 12-ից քիչ ամիս լինելու դեպքում պարգևները հաշվի են առնվում 1/12-ով։
3

Ազատման ամիսը

Ամսվա աշխատավարձը՝ ըստ փաստացի աշխատած օրերի
4

Չօգտագործված արձակուրդ

Հոդված 170՝ հատուցվում են բոլոր չօգտագործված արձակուրդները
Նվազագույնը՝ 20 (5-օրյա) / 24 (6-օրյա)
—
5

Հարկեր և պահումներ

2026 թվականի դրույքաչափեր
Արձակման նպաստից հարկ պահվու՞մ է
Հարկային օրենսգրքում այս հարցի ուղղակի լուծում չկա (147(1)(12))։ Ըստ հաշվապահի որոշման՝ ընտրեք տարբերակը։
6

Ծանուցում և ուշացում

Հոդվածներ 115 և 198 — ոչ պարտադիր
—
0,15% օրական, ոչ ավելի քան գումարը

Մեթոդիկա և իրավական հիմք

Բոլոր բանաձևերը՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածներով

Միջին աշխատավարձ

Վերջին 12 ամսվա բոլոր վարձատրությունների (հիմնական, հավելումներ, պարգևներ) հանրագումարը ÷ 12։ 12-ից քիչ ամիս լինելու դեպքում՝ առանց պարգևների գումարը ÷ ամիսների քանակ + պարգևները × 1/12։ Միջին օրականը՝ ÷ 21 (5-օրյա) կամ ÷ 25 (6-օրյա)։ Ցածր ստացվելու դեպքում հիմք է նվազագույն աշխատավարձը։

ԱՕ հոդված 195, մասեր 2, 3, 7

Չօգտագործված արձակուրդ

Հատուցվում են բոլոր չօգտագործված արձակուրդների օրերը՝ միջին օրական աշխատավարձի չափով։ Արձակուրդի տարեկան նվազագույնը 20 աշխատանքային օր է (6-օրյայի դեպքում՝ 24)։

ԱՕ հոդվածներ 159, 170

Արձակման նպաստ

Լուծարման, կրճատման և վերականգնման դեպքում՝ 1 ամսվա միջին աշխատավարձ։ Պաշտոնին չհամապատասխանելու, երկարատև անաշխատունակության, էական պայմանների փոփոխության և զորակոչի դեպքում՝ միջին օրականի 10 (մինչև 1 տարի), 25 (1–5), 30 (5–10), 35 (10–15), 44 (15+) ապատիկը։

ԱՕ հոդված 129

Ժամկետներ

Լրիվ վերջնահաշվարկը կատարվում է պայմանագրի լուծման օրը. գործատուից անկախ պատճառով անհնար լինելու դեպքում՝ աշխատողի պահանջից հետո 5 աշխատանքային օրում։ Ուշացման համար՝ 0,15% օրական, բայց ոչ ավելի քան գումարը։

ԱՕ հոդվածներ 130, 198

Ծանուցում

Լուծարման և կրճատման դեպքում՝ 2 ամիս։ Պաշտոնին չհամապատասխանելու և անաշխատունակության դեպքում՝ 14/35/42/49/60 օր՝ ըստ ստաժի։ Չպահպանելու դեպքում՝ տուժանք միջին օրականի չափով յուրաքանչյուր օրվա համար։

ԱՕ հոդված 115

Հարկեր (2026)

Եկամտահարկ՝ 20% (ՏՏ հավաստագրով՝ 10%)։ Սոցիալական վճար՝ 5% մինչև 500 000, 10% − 25 000 դրանից բարձր, առավելագույնը՝ 87 500։ Առողջության ապահովագրություն՝ 0 / 4 800 / 10 800։ Դրոշմանիշ՝ 1 000 / 15 000։ Շեմերը կիրառվում են ազատման ամսվա հարկվող հանրագումարի վրա։

ՏՕ հոդվածներ 147, 150 · «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենք, հոդված 13